Ճապոնիայի Օիտա քաղաքում հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 170 շենք, կրակը դեռևս լիովին չի մարվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ազգային հրշեջ ծառայությանը։
Տոկիոյից մոտ 770 կմ հարավ-արևմուտք գտնվող Օիտա քաղաքի Սագանոսեկի շրջանի մոտ 175 բնակիչներ տեղափոխվել են ապաստարաններ, հայտնել է Հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած:
Հրդեհի առաջացման պատճառը դեռ հետաքննվում է: