Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Կիև. Politico

Լրացված

ԱՄՆ բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Կիև, հայտնում է Politico-ն։

Politico-ն տեղեկացնում է, որ բանակի նախարար Դեն Դրիսկոլը և բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը կհանդիպեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի, բարձրաստիճան հրամանատարների և օրենսդիրների հետ։

Ավելի ուշ Դրիսկոլը նաև նախատեսվում է հանդիպել ռուս պաշտոնյաների հետ, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Սպիտակ տունը կամ Պենտագոնը դեռ չեն մեկնաբանել տեղեկատվությունը։

Նախօրեին Axios-ը, հղում անելով ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաներին, հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով մշակում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր՝ Ռուսաստանի հետ խորհրդակցելով։

Ըստ Wall Street Journal-ի, Սպիտակ տունը դիմել է Դրիսկոլին և բարձրաստիճան հրամանատարներին՝ մասամբ հույս ունենալով, որ Մոսկվան կարող է ավելի լավ արձագանքել ռազմական միջնորդներին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG