Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող ևս երկու բնակավայրերի գրավման մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ անցած 24 ժամերին «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները գրավել են Խարկովի մարզի Ցեգելնոե և Դնեպրոպետրովսկի մարզի Նեչաևկա բնակավայրերը։
«Այս գործողություններին զուգահեռ ռուսական ուժերը շարունակում են Կուպյանսկ քաղաքում շրջապատված ուկրաինական ուժերի ոչնչացումը», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ։