Մատչելիության հղումներ

Լոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև զարգացումներին


Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի, արխիվ
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի, արխիվ

«Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված կացությանը», - նոյեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին՝ պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին։

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», - հայտարարել է բրիտանացի նախարարը։

Դաութիի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG