Թուրքիայի ամենաազդեցիկ ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել «Քրդական բանվորական կուսակցության» հիմնադիր Աբդուլա Օջալանին, որը 1999 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման և արդեն 26 տարի է, ինչ պահվում է Իմրալի կղզում գտնվող բանտում։
«Եթե պետք լինի, ես երեք ընկերներիս հետ կմեկնեմ Իմրալի», - հայտարարել է Բահչելին
«Ազգայնական շարժում» կուսակցության՝ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։
Բահչելիի խոսքով՝ «եթե նպատակը ահաբեկչությունից զուրկ Թուրքիան է, ապա Իմրալի մեկնելու հարցում տատանումներն ավելորդ են»։