Մատչելիության հղումներ

Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ


Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), հայտնում են Հայաստանի Քննչական կոմիտեից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Բայմուրադովան նախ անհետացել էր Երևանում, հետո ոստիկանները նրա մարմինն էին գտել մայրաքաղաքի բնակարաններից մեկում: Ռուսաստանցի ակտիվիստները հայ իրավապահներից գործի պատշաճ քննություն էին պահանջում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG