Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ևս մեկ թալիշ ակտիվիստ է ձերբակալել


Անկարան ձերբակալել և Բաքվին է հանձնել Ռուսաստանի քաղաքացի Քամալ Իսաևին, ով սոցիալական ցանցերում քննադարում էր Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։

Փաստաբանի խոսքով՝ Իսաևը ձերբակալվել է Ստամբուլում, հետո տեղափոխվել Բաքվի կալանավայր։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս մասին լրագրողների հարցերին չեն արձագանքում։

Անցած տարի էլ ձերբակալվել էր ծագումով թալիշ գիտնական Իքբալ Աբիլովը։ Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները նրան 18 տարվա ազատազրկման էին դատապարտել պետական դավաճանության, «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» ու «Ադրբեջանում ազգային հողի վրա ատելություն սերմանելու փորձերի» համար։ Նրա պաշտպանության կոմիտեն, մինչդեռ, հայտարարում է, որ նրա «միակ հանցագործությունը» գիտական օբյեկտիվությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG