Մատչելիության հղումներ

ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 36․72 տոկոսը


ժամը 17։00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72 տոկոսը կամ 25 հազար 655 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:

Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 69 հազար 866 է։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG