Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերության կողմից ուղարկված պաշտոնական ներողության նամակին, ինքը պատրաստվում է դիմել դատարան։
«Ամենայն հավանականությամբ մենք դատարան կդիմենք արդեն հաջորդ շաբաթ՝ հինգից 15 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով», - հայտարարել է Թրամփը՝ պնդելով, թե ինքը՝ «պարզապես ստիպված է դիմել այդ քայլին»։
Սպիտակ տան և բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցի հարաբերություններում սկանդալը ծագեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ին խեղաթյուրել է Թրամփի խոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն խնդրեց Թրամփից։