«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփ բանակցությունների կազմակերպման շուրջ շփումները շարունակվում են», - այսօր, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջնորդները միմյանց հետ զրուցել էին հոկտեմբերի 16-ին, պայմանավորվել Բուդապեշտում հանդիպման մասին։ Հետագայում, սակայն, այն հետաձգվեց», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ կողմից սահմանված վերջին պատժամիջոցները կարո՞ղ են ազդել ռուս-ամերիկյան հետագա շփումների վրա, Ուշակովը պատասխանել է. «Կարծում եմ, որ եթե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս կամ այն վայրում [նախագահների] հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա շատ քաղաքական և տեխնիկական բարդություններ երկրորդ պլան կմղվեն»։