«Վաշինգտոնը պատրաստ չէ Իրանի հետ իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված արդար բանակցություններ վարել», - այսօր Թեհրանում հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ մեկնաբանելով երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը։
«Իրանը միշտ էլ պատրաստ է եղել ներգրավվել դիվանագիտական գործընթացին։ Բանակցությունները, սակայն, չպետք է թելադրանքի վերածվեն», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։