Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան ժամանել է Հունաստան։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հունաստանը Զելենսկու եվրոպական հերթական շրջագայության առաջին կանգառն է։ Նախօրեին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ առաջիկա օրերին այցելելու է նաև Ֆրանսիա և Իսպանիա։
«Ֆրանսիայի հետ մենք պատմական համաձայնագիր ենք մշակել, որի շնորհիվ զգալիորեն կուժեղացվեն մեր մարտական ավիացիայի և ՀՕՊ համակարգերի կարողությունները», - հայտարարել է Զելենսկին։
Ֆրանսիայից ուկրաինական պատվիրակությունը կուղևորվի Իսպանիա, որն, ըստ Զելենսկու, «միացել է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք իրապես օգնում են Ուկրաինային»։