«Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի հետ միանալով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստանում՝ դուրս գալու դեպի Թուրքիա և թուրքական նավահանգիստներով՝ դեպի համաշխարհային շուկա», - APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Զանգեզուրի միջանցքն այսօր շատ լավ հնարավորություններ և հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար տնտեսության, առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան հարթակի շրջանակներում, որը ներկայումս ձևավորվում է և որի վերաբերյալ վերջնական որոշումն արդեն կայացվել է։ Ես կրկին ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել եղբայրական Ուզբեկստանին այս որոշումը կայացնելու համար», - ընդգծել է Հաջիևը։
Այսօր ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել. «Վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»: