Վոլգոգրադում անցած գիշեր չորս բազմաբնակարան շենքեր վնասվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։ Երեք մարդ վիրավորվել է, հայտնել է մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Վոլգոգրադի մարզում խոցվել է 17 անօդաչու թռչող սարք։ Սամարայի, Սարատովի, Ռոստովի, Կուրսկի, Վորոնեժի և Բրյանսկի մարզերում խոցվել է ընդհանուր առմամբ 57 ԱԹՍ։