Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ:
Հայաստան արտգործնախարարը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ: