«Միջուկային համաձայնագրի կնքման շուրջ մենք Վաշինգտոնից հակասական ազդակներ ենք ստանում»,-այսօր Աբու Դաբիում ընթացող միջազգային համաժողովի ընթացքոմ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաեդ Խաթիբզադեն։
Իրանցի դիվանագետի խոսքով Թեհրանի ցանկությունը Միացյալ Նահանգների հետ «խաղաղ միջուկային համաձայնագիր ստորագրելն է, որը թույլ կտա հաղթահարել տասնամյակների վաղեմություն ունեցող հակասությունները»։
Այս փուլում սակայն, ըստ Խաթեբզադեի,Վաշինգտոնը դեռ հակված չէ բանակցությունների։ «Հունիսին տեղի ունեցած պատերազմից հետո ամերիկացիները լքել են դիվանագիտության դաշտը»,-հայտարարել է իրանցի դիվանագետը։
Խաթիբզադե․ «Իրանը Վաշինգտոնից հակասական ազդակներ է ստանում»