Մատչելիության հղումներ

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որով Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու­թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- նշված է հրամանագրում:

Էդգար Հունանյանը սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերին։ Վերջինիս պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չէր հաղորդվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG