Մատչելիության հղումներ

Ահմեդ ալ-Շարաան այսօր Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփին


Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան այսօր Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն անցած շուրջ 80 տարում՝ երկրի անկախացումից ի վեր։

Պատմական այս հանդիպումից տասնամյակներ առաջ ամերիկյան զինուժը ազատազրկել էր ալ-Շաարային Իրաքում ՝ «Ալ քայիդա» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար։ Այժմ, սակայն, Միացյալ Նահանգները չեղարկել է նրա դեմ պատժամիջոցները։

Ըստ պաշտոնական աղբյուրների, Վաշինգտոնը մտադիր է քննարկել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ Սիրիայի միանալու հնարավորությունը։

Ահաբեկչական խմբավորումը 2014-ին գրավել է տարածքներ Սիրիայից և հարևան Իրաքից։ Չնայած վերջին տարիներին ռազմական խմբավորումը թուլացել է, մոտ 2500 զինյալներ շարունակում են մարտերն ու ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում։

Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախօրեին Դամասկոսի կառավարությունը հայտարարեց, որ սկսում է լայնածավալ գործողություն «Իսլամական պետության» դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG