Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 («Հոնգկոնգյան գրիպ») ենթատեսակը, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար պատվաստվել, խուսափել շփումից շնչառական վարակով մարդկանց հետ, հիվանդության դեպքում մնալ տանը, դիմել բժշկի: