Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նրա լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ԲԴԽ-ը չի նշում: