Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ


Հյուսիսային Կորեան նոյեմբերի 7-ին առնվազն 1 բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Հարավային Կորեայի զինված ուժերի Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեն։

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 7-ին առնվազն 1 բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Հարավային Կորեայի զինված ուժերի Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեն։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ հրթիռն ընկել է տնտեսական գոտուց դուրս։ Վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Վերլուծաբանների խոսքով՝ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան զգալիորեն ավելացրել է հրթիռային փորձարկումները՝ փորձելով զարգացնել ավելի բարձր ճշգրտությամբ հարվածային հնարավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG