Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը


Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը:

Ավետիք Քերոբյանը պնդում է, որ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը:

«Ազատությունը» փորձում է տեղեկություն ստանալ նաև Քննչական կոմիտեից:

Վարչապետ Փաշինյանի նախկին թիմակիցը մեղադրյալ է իր պաշտոնավարմանն առնչվող քրգործով: «Սիներջի» ընկերությանն առնչվող քրեական գործով Քերոբյանն առանցքային մեղադրյալներից է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, ինքը Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործը դատարանում է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG