Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է`ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղղությամբ «նշանակալի առաջընթաց» կա։
«Մենք հանձնառու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե հնարավոր է, ևս մեկ պատերազմ ավարտելուն։ Մենք մինչ այժմ հաջողության չենք հասել, բայց կարծում եմ, որ զգալի առաջընթաց ենք գրանցել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նոյեմբերի 2-ին Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ մատակարարելու հարցը, որոնցով ուկրաինական զինուժը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին։