Մատչելիության հղումներ

Շվեյցարական Gunvor ընկերությունը հրաժարվում է Lukoil-ի ակտիվները գնելուց՝ ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունից հետո


Շվեյցարական Gunvor նավթային ընկերությունը հրաժարվել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական Lukoil-ի միջազգային ակտիվները գնելուց, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը X-ում հրապարակմամբ ընդգծել է, որ Վաշինգտոնը «երբեք» չի հաստատի այս գործարքը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել է՝ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։ Քանի դեռ Պուտինը շարունակում է այս անիմաստ սպանությունները, Կրեմլի խամաճիկ Gunvor-ը երբեք չի ստանա շահույթի լիցենզիա», - գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Gunvor-ը մեղադրանքն անհեթեթ է համարել և հայտարարել՝ հետ է քաշում Lukoil-ի միջազգային ակտիվները ձեռք բերելու իր առաջարկը։

Lukoil-ը ավելի վաղ հայտնել էր, որ համաձայնության է եկել Gunvor-ի հետ՝ իր արտասահմանյան ակտիվները վաճառելու շուրջ։ Դրանք ներառում են Եվրոպայում գործող նավթավերամշակման գործարաններ, նավթային հանքավայրերի մասնաբաժիններ Ղազախստանում, Ուզբեկստանում, Իրաքում և Մեքսիկայում, ինչպես նաև հարյուրավոր մանրածախ ավտոլցակայաններ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԵՄ-ում, Կովկասում ու Մերձավոր Արևելքում։

Ընկերությունը հայտարարել էր, որ գործարքի վերջնական ձևակերպումը կախված է ԱՄՆ-ի թույլտվությունից։ Նոյեմբերի 21-ին Lukoil-ը կներառվի սև ցուցակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG