Մատչելիության հղումներ

Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոյին:

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և հեռանկարները՝ նրան է փոխանցել է Ադրբեջանի դիրքորոշումը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Բրյուսելի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG