Մատչելիության հղումներ

Ռուբիոն նախատեսում է 2026-ին այցելել Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսում է 2026 թվականին այցելել Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ:

Reuters-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները հինգշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ բանակցություններ վարելու համար, որոնք, հավանաբար, կներառեն Կենտրոնական Ասիայի երկրներում հազվագյուտ հանքանյութերի և այլ ռեսուրսների վերաբերյալ քննարկումներ։

Ռուբիոն Պետդեպարտամենտում կայացած ընդունելության ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի պետությունների շահերը համընկնում են երկրների բնական ռեսուրսների զարգացման համար համատեղ աշխատանքի հարցում։

«Ես անձամբ մտադիր եմ այցելել գալիք տարում բոլոր հինգ (երկրները), այնպես որ գիտեմ, որ դա, հավանաբար, մեկ շաբաթ տևողությամբ ուղևորություն կլինի։ Մենք պետք է աշխատենք դրա վրա և միասին դա իրականացնենք», - նշել է նա։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG