Ուկրաինական կողմը պնդում է, որ բարելավել է իր դիրքերը ռուսական զորքերի կողմից պաշարված Պոկրովսկ քաղաքի որոշ շրջաններում:
Կիևը մեծացնում է իր գրոհային ջոկատների թիվը այդ շրջանում, հայտնել է արագ արձագանքման 7-րդ կորպուսը ՝ հավելելով, որ իրավիճակը շարունակում է մնալ «բարդ և դինամիկ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակման մեջ են հայտնվել Պոկրովսկում, սկսել են հանձնվել:
Պատերազմի պայմաններում չի հաջողվում ստուգել կողմերի հաղորդումները: