«Զանգեզուրի միջանցքի»՝ մինչև ադրբեջանա-հայաստանյան սահմանն ընկած հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին, X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը տեղում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում՝ տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապեր ստեղծելու ուղղությամբ», - պնդել է Ալիևի ներկայացուցիչը։
Այսօր, նախագահ Ալիևի հանձնարարությամբ, Բաքուն նաև Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան հիսուն երկրների դեսպանների է տարել Զանգելան, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Զանգեզուրի միջանցքի» շինարարությանը հետևելու համար։
«Վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքի բացումը, որը կկապի Եվրոպան ու Ասիան և ամենակարևորը՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, զգալիորեն կբարձրացնի Ադրբեջանի կարգավիճակը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։ Զանգեզուրի միջանցքը TRACECA -ի՝ համար շատ կարևոր երթուղի է», - ասել է կառույցի քարտուղար Ասետ Ասավբաևը։
TRACECA-ն համագործակցության ծրագիր է, որը առաջարկվել է Եվրամիության կողմից 90-ականների սկզբին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հարաբերություններն ամրապնդելու համար։
 
 
 
 
 
