ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է առաջին ամերիկացի առաջնորդը, որը ստացել է Հարավային Կորեայի բարձրագույն պարգևը՝ Մուգունգվայի Մեծ շքանշանը, որը նրան շնորհվել է Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու իր ջանքերի համար, հայտնում է CNN-ը։
«Ես կցանկանայի այն կրել հենց հիմա», - ասել է Թրամփը՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-Մյոնգի կողմից մեդալը ստանալուց հետո:։
Թրամփն ասել է, որ ինքը կգնահատի «գեղեցիկ» մեդալը՝ ասելով, որ «մեծ պատիվ» է այն ստանալը և հավելելով, որ ԱՄՆ-Հարավային Կորեա հարաբերությունները միայն կամրապնդվեն։
Հարավային Կորեայի նախագահը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կավելացնի իր երկրի ռազմական ծախսերը՝ Միացյալ Նահանգների «բեռը» թեթևացնելու համար։
Լի Ջե-Մյոնգն ասել է, որ Հարավային Կորեայի ներկայիս պաշտպանական բյուջեն մոտ 1.4 անգամ գերազանցում է Հյուսիսային Կորեայի համախառն ներքին արդյունքը. «Գիտեմ, որ կարևոր է շարունակել նվազեցնել ձեր՝ մեզ համար նախատեսված ռազմական և պաշտպանության բեռը, այդ պատճառով մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական ծախսերը»։