Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին է այսօր այս մասին
ճեպազրույցի ժամանակ հայտարարել՝ ընդգծելով՝ «Փոփոխությունների համար կոալիցիան», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» և «Հզոր Վրաստան» դաշինքը ունեն արևմտամետ հայացքներ և երեքն էլ «իրական սպառնալիք են սահմանադրական կարգի համար

«Վրացական երազանքը» խզել է երկրի երբեմնի ջերմ հարաբերությունները Եվրամիության հետ՝ սառեցնելով Վրաստանի՝ դաշինքին անդամակցության շուրջ բանակցությունները և մեղադրելով Բրյուսելին Թբիլիսիում հեղափոխություն պլանավորելու մեջ։ ԵՄ-ն հերքել է մեղադրանքները։

Միաժամանակ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ դեռևս ցանկանում է միանալ դաշինքին, բայց միայն այն դեպքում, եթե կարողանա պահպանել խաղաղությունը Ռուսաստանի հետ։

Այս տարվա սկզբին խորհրդարանն ընդունեց օրենք, որը հեշտացնում է քաղաքական կուսակցությունների արգելքը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG