Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ շաբաթվա վերջում ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները կհանդիպեն՝ քննարկելու հրադադարի ծրագրի մանրամասները։
«Սա պատերազմը դադարեցնելու ծրագիր չէ։ Նախևառաջ, անհրաժեշտ է հրադադար։ Սա դիվանագիտություն սկսելու ծրագիր է... Մեր խորհրդականները կհանդիպեն առաջիկա օրերին, մենք համաձայնության ենք եկել ուրբաթ կամ շաբաթ օրը։ Նրանք կքննարկեն այս ծրագրի մանրամասները», - լրատվամիջոցներին ասել է Զելենսկին։