Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։
Արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգեր կային 2017-ից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է միայն այս տարի: