Մատչելիության հղումներ

Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան


Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է գեներալ լեյտենանտի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերին: Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ Գեներալ-լեյտենանտն այդ ժամանակ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր։

Մյուս մեղադրանքն արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութությանն է առնչվում. Արզումանյանն այդ ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր։

Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG