Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկել են Բրիջիտ Մակրոնի նկատմամբ սեքսիստական կիբերհետապնդումների գործով դատական լսումները


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, արխիվ

Փարիզում այսօրվանից տասը հոգու գործով լսումներ են սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տիկնոջը՝ Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու մեղադրանքներով։

Անցած տարի օգոստոսին էր Բրիջիտ Մակրոնը դատական հայց էր ներկայացրել, ինչին հաջորդել էին հետաքննություններն ու ձերբակալությունները։ Տասը մեղադրյալներից երկուսը կին են։

Ֆրանսիայի առաջին տիկինը, ըստ «Ֆրանս Պրես»-ի թղթակցի, լսումներին ներկա չի եղել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG