Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հյուսիսում պայթյուն երկաթուղային կայարանում․ կա 4 զոհ, 12 վիրավոր


Ուկրաինայի հյուսիսում երկաթուղային կայարանում չորս մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել, երբ 23-ամյա տղամարդը փաստաթղթերի ստուգման ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրել։

«Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգում էին դիզելային գնացքի ուղևորների փաստաթղթերը։ Այդ պահին նրանցից մեկը հարթակում պայթուցիկ սարք է հանել, այնուհետև պայթեցրել է», - հաղորդում է ազգային ոստիկանությունը՝ հավելելով, որ հանցագործը սպանվածների թվում է։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպես ասված պայթուցիկ սարքը նռնակ է եղել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG