Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիին մեղադրանք առաջադրվեց


Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար։ Դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանման միջոց սահմանել մեկ միլիոն լարիի գրավ և պարտավորեցնել նրան հանձնել անձնագիրը։

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեի խոսքով՝ Ղարիբաշվիլին, ով 2019-2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները, գաղտնի կերպով զբաղվել է բիզնես գործունեությամբ, ինչը օրենքով արգելված է պաշտոնատար անձանց, և ստացել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ։

Գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ընթացքում Գվարամաձեն հայտարարել է՝ անօրինական միջոցների մեծ մասը Ղարիբաշվիլին փոխարկել է արտարժույթի՝ դրանց ծագումը թաքցնելու նպատակով։ Արդյունքում ստացված 6 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարը հայտնաբերվել և առգրավվել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ղարիբաշվիլու տան խուզարկության ժամանակ։

Դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին ընդունել է իր մեղքը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG