Վաշինգտոնում օգոստոսին ստորագրված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի և բացում է լայն հնարավորություններ բոլորի համար, «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» թեմայով համաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը, հայտնում է Ադրբեջանի պետական Azertac գործակալությունը։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է առավելագույնս օգտագործել և զարգացնել այդ ներուժը։
«Ադրբեջանի նախագահը չեղարկել է Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման սահմանափակումները մեր երկրի տարածքով։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանն էլ է բարձր գնահատել այս քայլը, և հավանաբար այդ ուղղությամբ որոշ համատեղ գործողություններ կլինեն։ 1990-ականների սկզբին մեր քննարկումների ժամանակ փորձում էինք ցույց տալ, որ եթե միասին գործենք, դա բոլորիս համար օգտակար կլինի։ Այդ ժամանակ դա չստացվեց, բայց այժմ դարձել է իրականություն։ Ադրբեջանի հաջողությունն այն է, որ ԱՄՆ-ի և մի շարք այլ գործընկերների մեծ աջակցությամբ երկու երկրները սկսել են գործել միասին», - հայտարարել է Իբրահիմը։