Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները։ Մասնավորապես՝ էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ համատեղ նախագծեր իրականացնելու ցանկությունը։

Պաշտոնական Մոսկվան նշում է, որ երկու երկների ղեկավարների զրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկման շարունակությունն է։

Հենց Դուշանբեում Պուտինն առաջին անգամ ընդունեց, որ անցած տարի դեկտեմբերին ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսների մեղքով, խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել:

Պուտին-Ալիև զրույցի մասին հաղորդում է նաև պաշտոնական Բաքուն՝ ընգծելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն է զանգահարել Իլհամ Ալիևին։

Նախագահ Ալիևի գրասենյակից հաղորդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG