Մատչելիության հղումներ

«Մտքի ազատության համար» Սախարովի մրցանակը շնորհվեց երկու լրագրողների


Խորհրդային գիտնական, այլախող, իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան այս տարվա «Մտքի ազատության» մրցանակը Եվրախոհրրդարանը շնորհեց երկու լրագրողների՝ լեհ-բելառուս Անջեյ Պոչոբուտին և վրացի Մզիա Ամագլոբելիին: Նրանք երկուսն էլ ներկայումս բանտում են՝ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության վերաբերյալ իրենց աշխատանքի լուսաբանման հետ կապված մեղադրանքներով։

«Այս տարվա «Մտքի ազատության համար» Սախարովի մրցանակը շնորհելով Բելառուսից Անջեյ Պոչոբուտին և Վրաստանից Մզիա Ամագլոբելիին՝ մենք պատվում ենք երկու լրագրողների, որոնց քաջությունը փարոսի պես լուսավորում է բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվում են լռել: Երկուսն էլ ծանր գին են վճարել իշխանությանը ճշմարտությունն ասելու համար՝ դառնալով ազատության և ժողովրդավարության համար պայքարի խորհրդանիշներ: Խորհրդարանը նրանց և բոլոր նրանց կողքին է, ովքեր շարունակում են պահանջել ազատություն»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG