Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել»


«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել», - այսօր Աստանայում, Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Այն հանգամանքը, որ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց կողմերը նախաստորագրեցին խաղաղ համաձայնագիրը, վկայում է երկու պետությունների մոտ լուրջ քաղաքական կամքի առկայության մասին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ այս հարցում նախևառաջ պետք է բարձր գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովը ըստ էության վերջ դրեց երկարամյա հակամարտությանը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG