Մատչելիության հղումներ

Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Իսրայել, հանդիպել Նեթանյահուի հետ


ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները մեկնել են Իսրայել, հայտնում է Associated Press-ը:

Նրանք հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քննարկել տարածաշրջանում զարգացումները։ Երեքշաբթի օրն էլ նախատեսված է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը և հանդիպումը Նեթանյահուի հետ, ասել է վարչապետը իր ելույթում։

Նեթանյահուն նաև զգուշացրել է «Համաս»-ին, որ իսրայելական ուժերի դեմ ցանկացած հարձակում կպատժվի։

Իսրայելը կիրակի օրը հայտարարել է, որ օդային հարվածների ալիք է նախաձեռնել Գազայում՝ պնդելով, որ պաղեստինյան խմբավորումը հարձակում է իրականացրել՝ սպանելով երկու իսրայելցի զինվորի։ «Համաս»-ը հերքել է մեղադրանքները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG