Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից Երևան փախած կնոջ դիակը


Հայտնաբերվել է ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած Այշաթ Բայմուրադովայի դիակը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է», - ասված է հաղորդագրությունում։

Նշանակվել է փորձաքննություն:

Անհետ կորածի մասին հաղորդում ՀՀ ոստիկանություն ներկայացրել էին նրա ընկերները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG