Մատչելիության հղումներ

Կգտնենք գողացված աշխատանքները և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը արձագանքելով Փարիզի Լուվր թանգարանում գողության դեպքին՝ հայտարարել է, որ կգտնեն գողացված աշխատանքները և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

«Լուվրում կատարված գողությունը հարձակում է մեզ համար թանկարժեք ժառանգության վրա, քանի որ այն մեր պատմության մի մասն է կազմում», - X-ի իր էջում գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է. «Լուվրի նոր վերածնունդ» նախագիծը, որը մենք մեկնարկել ենք հունվարին, ներառում է անվտանգության բարձրացված միջոցառումներ։ Այն կերաշխավորի մեր հիշողությունը և մեր մշակույթը կազմող նյութերի պահպանումն ու պաշտպանությունը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG