Մատչելիության հղումներ

ՌԴ-ում հեշտացվում է «օտարերկրյա գործակալներին» քրեական պատասխանատվության ենթարկելը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը հեշտացնում է քրեական պատասխանատվության ենթարկել «օտարերկրյա գործակալներ» հայտարարված անձանց: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Փոփոխությունները վերաբերում են «օտարերկրյա գործակալ» համարվելու դեպքում նախատեսվող պարտականությունների կատարումից խուսափելու մասին հոդվածին։

Ավելի վաղ քրեական գործ կարելի էր հարուցել վարչական օրենսգրքի «օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու մասին» հոդվածով նախատեսված երկու տուգանքներից հետո: Հիմա մեկը բավարար կլինի:

Ռուսաստանի Պետդուման համապատասխան օրինագիծն ընդունել է սեպտեմբերի 25-ին։ Դումայի անվտանգության կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարևը հայտնել է, որ 2023-2025 թվականներին «օտարերկրյա գործակալ »ճանաչված անձանց նկատմամբ կազմվել է 1620 վարչական արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG