Մատչելիության հղումներ

Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից կբռնագանձվի ավելի քան 25 միլիոն դրամ


Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 25 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ըստ գործի հանգամանքների՝ վնասը պատճառվել է Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Դատարանը հիմնավոր է համարել նախկին նախարարի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG