Ռուսական հարվածից ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատճառներից մեկն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգում տեխնիկական խափանումներն էին: Ըստ Կրեմլի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական երկու հրթիռներն ուղիղ չեն հարվածել ինքնաթիռին, այլ մի քանի մետր հեռավարության վրա պայթել են, և հավանաբար դրանց բեկորներն են վնասել ինքնաթիռը։
Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտան։
Անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ավիաընկերության օդանավի աղետի հետևանքով 38 մարդ զոհվեց: Ադրբեջանի նախագահը Ռուսաստանից պահանջում է պատժել ինքնաթիռի կործանման մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել տուժածներին, նրանց հարազատներին:
Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանն ընդառաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր՝ ակնկալում են, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու խնդրահարույց կետերը։