Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, այս մասին Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մարզպետ Օլեգ Գրիգորովի խոսքով՝ թիրախավորվել էր Շոստկայից մայրաքաղաք Կիև ուղևորվող գնացքը։ Սումիի շրջվարչակազմի ղեկավար Օքսանա Տարասյուկը ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է 30 վիրավորի մասին, զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Ռուսները չէին կարող չիմանալ, որ թիրախավորում են քաղաքացիական անձանց։ Սա ահաբեկչություն է, որը աշխարհը իրավունք չունի անտեսել», - հայտարարել է Զելենսկին։