Մատչելիության հղումներ

Դեսպանություններում կշարունակվեն նշանակված վիզաների ծառայությունները, «քանի դեռ իրավիճակը թույլ կտա»


Երևանում ԱՄՆ դեսպանատունը, Նահանգների բյուջեի չհաստատմամբ պայմանավորված, Facebook-ի իր էջում նոր հրապարակումներ չի անի լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները, հաղորդում է դեսպանատունը:

Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա, նշում է դեսպանատունը:

ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի օրվանից մասնակի դադարեցրել է իր գործունեության զգալի մասը (շաթդաուն):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG