Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է: Նրա խոսքով՝ ռուսական հրետակոծությունը խանգարում է վերականգնել այն էլեկտրական գիծը, որն անհրաժեշտ է ռեակտորների սառեցման և կործանումից խուսափելու համար:

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ աշխատում է երկու կողմերի հետ՝ արտաքին էլեկտրական գիծը վերականգնելու նպատակով: Նրա խոսքով՝ ուղիղ վտանգ չկա այնքան ժամանակ, քանի դեռ դիզելային գեներատորները գործում են և ապահովում արտակարգ հոսանք կայանի համար:

Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում նշել է, որ դիզելային գեներատորներից մեկը, որն ապահովում է արտակարգ հոսանք, այլևս չի աշխատում:

«Սա յոթերորդ օրն է։ Զապորոժիեում երբեք նման արտակարգ իրավիճակ չի եղել», - ասել է նա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG