«Գազայում ընթացող պատերազմի հետևանքով Իսրայելը կարող է կորցնել միջազգային ասպարեզում մնացած վերջին բարեկամներին», - ուրբաթ երեկոյան ՄԱԿ-ի ամբիոնից նման հայտարարություն է հնչեցրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
ԵՄ շարքերում Իսրայելի առանցքային դաշնակից համարվող Հունաստանի վարչապետի խոսքով` «2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը չի կարող արդարացնել Գազայում հազարավոր երեխաների մահը»։
«Այս գործելաոճի շարունակությունը վնասելու է Իսրայելի շահերին՝ այդ երկրի միջազգային աջակցության քայքայման հանգեցնելով», - նշել է Միցոտակիսը։